Ժամանակակից աղջիկ երեխաների սեռական հասունացումն ավելի վաղ է սկսվում
Advertisement 1000 x 90

Ժամանակակից աղջիկ երեխաների սեռական հասունացումն ավելի վաղ է սկսվում

Ժամանակակից աղջիկ երեխաների մոտ սեռական հասունացումն ավելի շուտ է սկսվում, քան նրանց մայրիկների մոտ է եղել։ Սա է վկայում JAMA Pediatrics հանդեսում հրապարակված ուսումնասիրության արդյունքը։

Ուսումնասիրությունների հեղինակները պնդում են, որ չի կարելի աղջիկների սեռական հասունացման սկիզբ համարել նրանց մոտ դաշտանային ցիկլի սկսվելը։

Մասնագետները մինչև 2019 թվականն արված 38 հետազոտություններ են ուսումնասիրել, դրանք աղջիկ երեխաների կրծքագեղձի հասունացման վերաբերյալ էին։ Պարզվել է, որ Եվրոպայում աղջիկների կրծքագեղձի ձևավորումը միջինը սկսվել է 9,8-10,8 տարեկանում, Աֆրիկայում՝ 10,1-13,2 տարեկանում։

և նույն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1977-ից մինչև 2013 տարեկանը թե կրծքագեղձի զարգացումը, թե դաշտանային ցիկլի սկսվելը «երիտասարդացել է», դրանք տարիների հետ ավելի շուտ են սկսվել։

Մասնագետները նշում են, որ ճարպակալումը, շրջակա միջավայրում առկա քիմիական նյութերը կարող են ազդել հորմոնների վրա, ինչն էլ իր հերթին նման արդյունքի է բերում։

bujinfo.am