«Հարի Փոթերի» աստղ Ջուլի Ուոլթերսի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

«Հարի Փոթերի» աստղ Ջուլի Ուոլթերսի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Դերասանուհի և գրող Ջուլի Ուոլթերսի մոտ երրորդ աստիճանի քաղցկեղ է հայտնաբերվել, հաղորդում է BBC-ն։

Ուոլթերսի հաստ աղիքում երկու ուռուցք է հայտնաբերվել։ Դերասանուհին հիվանդության մասին առաջին անգամ իմացել է մեկուկես տարի առաջ, սակայն կարծել է, թե բժիշկները սխալվել են։

Վերջերս նա ստիպված է եղել կրկին դիմել բժիշկներին ստամոքսի խանգարման և ցավերի պատճառով։ Ուոլթերսի խոսքով՝ «Առեղծվածային այգի» ֆիլմը կարող է նրա համար վերջինը դառնալ։

Ջուլի Ուոլթերսը Հարի Փոթերի մասին ֆիլմերում խաղացել է Մոլի Ուիզլիի դերը, նկարահանվել նաև «Ջեյն Օսթին», «Պադինգթոնի արկածները», «Մերի Փոփինսը վերադառնում է» և այլ ժապավեններում։

style.news.am