Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, մասնակցել Է Max Mara իտալական բրենդի աշուն-ձմեռ 2020 տարեշրջանի ցուցադրությանը: Շոուի տեսանյութը զետեղված Է հայտնիի պաշտոնական Instagram-օգտահաշվում:
23-ամյա Հադիդը Միլանում կազմակերպված Բարձր նորաձևության շաբաթին հանրության առջև հայտնվել Է օրգանզայից կարված սև վերնաշապիկով՝ գրպաններով և ծավալուն թևքերով, որի տակ երևում Է նրա կուրծքը: Բացի այդ, մոդելը հագել Էր ուղիղ ձևվածքով թավշե անդրավարտիք, որը նրբաքուղերով կապված Էր գոտկատեղին:
Մանեկենուհու կերպարը նաև համալրված Էր սև ձեռնոցներով և խարսխաձև հյուսվածքով մեծ թևնոցով: