Victoria’s Secret-ը փրկվելու հնարավորություն ունի
Advertisement 1000 x 90

Victoria’s Secret-ը փրկվելու հնարավորություն ունի

Sycamore Partners մասնավոր բաժնետիրական ընկերությունը Victoria’s Secret-ի սեփականատեր L Brands-ից ձեռք է բերել բաժնետոմսերի 55 տոկոսը։ Գործարքի շրջանակներում ներքնազգեստի ապրանքանիշը գնահատել են մոտավորապես 955 մլն դոլար։ L Brands-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Լեսլի Վեկսները կլքի պաշտոնը, սակայն տնօրենների խորհրդում կմնա որպես պատվավոր նախագահ։ Ընդ որում, L Brands-ը վերահսկողություն կունենա 45 տոկոս բաժնեմասի, այդ թվում Pink ենթաապրանքանիշի վրա։

Օրերս ընկերության աշխատակիցները Վեկսներից էլեկտրոնային նամակներ են ստացել, որը վերջին ամիսներին կրում է «New York Times»-ի հետաքննության հետեւանքները։ Նա հեռանալու որոշումը հետեւյալ կերպ է բացատրել: «Ես մտածում եմ այս ընկերության անսահման հնարավորությունների մասին։ Եվ ես մտածել եմ այն մասին՝ արդյոք ներգրավվում եմ այդ պատկերում, թե ոչ։ Մտածելով այդ մասին՝ ես որոշեցի, որ հիմա կառավարման ղեկը նոր ղեկավարությանը փոխանցելու ճիշտ ժամանակն է»,- գրել է նա։

Victoria’s Secret-ը շարունակում է բարդ ժամանակներ ապրել՝ հաշվի առնելով սկանդալները, որոնք կապված են ապրանքանիշի ղեկավարության եւ ամենամյա ցուցադրության չեղարկման հետ։

style.news.am