
Բաղադրիչներ
Կարտոֆիլ – 250 գրամ
Զիթապտղի ձեթ – 2 ճ.գդալ
Ալյուր – 90 գրամ
Փխրեցուցիչ – 1 թ.գդալ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը եփել (կամ տաքացնել երեկվա եփածը):
Ավելացնել ձեթը և մի փոքր աղ: Պատրաստել պյուրե:
Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը և արագ փափուկ խմոր հունցել:
Խմորը բաժանել 2 մասի: Ձեռքերով տափակացնել մինչև 7-8 սմ հաստությամբ բլիթ դառնալը:
Բաժանել 4 մասի և տապակել ձեթով օծված թավայի մեջ, մինչև կարմրավուն դառնալը:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը