Ֆլեշմոբին չեմ միանում երեք պատճառով.
ա) սկզբունքորեն դեմ եմ նախագահին, վարչապետին կամ բարձրաստիճան որեւէ այլ պաշտոնյայի դիմելուն,
բ) սկզբունքորեն անիմաստ եմ համարում «պետական մրցանակ» կոչվող պարգեւը,
գ) գտնում եմ, որ պետական մրցանակ տալով (թեեւ խիստ կասկածում եմ) պետությունը դրսեւորված է համարելու իր հարգանքն ու ակնածանքը, իսկ Գերման Ավագյանի թողած ժառանգությունը մատնվելու է անուշադրության։
Առաջարկում եմ պահանջել ժառանգության պահպանման եւ հանրայնացման քայլեր։
Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան էջից: