«Երբ երեխայի ենթագիտակցության մեջ մտցրել ենք, որ չորս սռոկ նստած-հելած, յուր տեսակով Դարվինի ուսմունքը հաստատող նեանդերթալցին, որի վզի ժնջիլն ուղիղ համեմատական է Անդորրայի ոսկու պաշարներին, հարց լուծող է, իսկ ջութակահարը՝ ծյապիկ»
Advertisement 1000 x 90

«Երբ երեխայի ենթագիտակցության մեջ մտցրել ենք, որ չորս սռոկ նստած-հելած, յուր տեսակով Դարվինի ուսմունքը հաստատող նեանդերթալցին, որի վզի ժնջիլն ուղիղ համեմատական է Անդորրայի ոսկու պաշարներին, հարց լուծող է, իսկ ջութակահարը՝ ծյապիկ»

Մանկավարժ, պատմաբան Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջից.

«Երբ մեղադրում ենք ուսուցչին, արդյոք նրան հարցնո՞ւմ ենք, երբ՝

…Երեխային ամենագռեհիկ քֆուրներն ենք սովորեցնում ու բթացած հայացքով, հորթի զմայլանքով հիանում ենք մեր կրթող տաղանդից:

Երբ հարազատ մորն «արա»-ով ենք դիմում, ու դա կենցաղում կիրառվող՝ ախպերավարի «արա»-ն չէ անգամ:

Երբ սովորեցնում ենք «ճշտով ապրել», թույլից խլել, մի քիչ ուժեղի հետ ախպերություն անել կամ խոնարհվել:

Երբ երեխայի ենթագիտակցության մեջ մտցրել ենք, որ չորս սռոկ նստած-հելած, յուր տեսակով Դարվինի ուսմունքը հաստատող նեանդերթալցին, որի վզի ժնջիլն ուղիղ համեմատական է Անդորրայի ոսկու պաշարներին, հարց լուծող է, իսկ ջութակահարը՝ ծյապիկ:

Չենք հարցնում: Շարքը կարող եմ շարունակել ինչքան ուզեք: Եթե չենք հարցրել, ուրեմն՝ բարով վայելեք»:



Նման նյութեր