Այս մասին գրում է huffingtonpost.com-ը, և ավելացնում՝ հաճախակի օրգազմները ձեր կյանքին տարիներ են ավելացնում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 45-49 տարեկան 900 հարցված տղամարդկանց մոտ, ովքեր շաբաթական երկու անգամ օրգազմ են ապրել, սրտի հիվանդությունները 50 տոկոսով ավելի նվազ են, քան այն տղամարդկանց մոտ, ովքեր դա ապրել են ամսի մեկ անգամ:
Սեքսը նպաստում է սրտի աշխատանքի կարգավորմանը և օգնում է իջեցնել արյան ճնշումը: Այն նաև օգնում է ժամում ծախսել 150 կալորիա:
Սեքսը նպաստում է ուղեղի համար կարևոր `օքսիտոկին, սերոտոնին և պրոլակտին նյութերի արտադրմանը: Պրոլակտինը ուղղակիորեն կապված է քնի հետ: Հաճախակի սեքսը օգնում է հանգիստ քնել:
Սեքսը ձեր ուղեղը ողողում է էնդորֆիններով, որոնք նպաստում են սթրեսի նվազեցմանը և տրամադրության բարձրացմանը: Արտադրվող օքսիտոկինը` «սիրո հորմոնը», նպաստում է ցավի թուլացմանը: