«Ինքը պիտի վսյո ժե լինի առանձին ու հնարավորինս փակ, անոնիմության պահպանման համար»
Advertisement 1000 x 90

«Ինքը պիտի վսյո ժե լինի առանձին ու հնարավորինս փակ, անոնիմության պահպանման համար»

Մեզ ուսանող ժամանակ պարտադրաբար ստուգում էին բոլոր հնարավոր վիրուսների ու հիվանդությունների անալիզներով։ Ասիայից, Աֆրիկայից ու Լատինական Ամերիկայից էկող ուսանողների մեծ քանակի պատճառով բոլորս ՁԻԱՀ-ից սկսած, մալյարիայից վերջացրած անալիզ էինք տալիս ու պատվաստվում հիմնական հիվանդությունների դեմ։ Նոր ուսանողները գալուց հետո էրկու ամիս ապրում էին կարանտինային բլոկում։

Մեզնից մի կուրս ցածր հայ տղա ունեինք ընկեր, մի օր էկան լեկցիայից հանեցին բժիշկները, ասեցին ՁԻԱՀ-ի տեստը դրական ա էկել։ Հանգիստ գնաց նորից հանձնելու, որովհետև վստահ էր որ անհնար ա։ Պարզվեց ինչ-որ մեկի անալիզի հետ են խառնել կուրսում, կուրսը գնաց նորից հանձնելու։ Գտան կրողին, բայց մեր ընկերը պրիվատության խախտումը շատ ծանր տարավ, անկապ շուխուռի կիզակետում հայտնվեց։

Մոտավոր նույն պատկերը մեր հիվանդանոցներում ա, երբ գալիս ես անալիզների պատասխան իմանալու, բուժքույրը սաղ հերթի մեջ բարձր գոռում ա անուն,ազգանունդ ու ինչ անալիզ ես տվել։ Տենց 20 րոպե նստես, սաղի անձնական մանրամասներ իմանում ես չուզելով։

Մի քանի տարի առաջ տենց գնացել էի դիսպանսերիզացիայի, ծունկս ցավում էր, օրթոպեդը որոշեց, որ մոտս բռուցելյոզ ա, ուղարկեց անալիզ հանձնելու, սաղ հերթը իմացավ,որ մոտս կասկած կա բռուցելյոզի, քանի որ անալիզը հստակ չի հերքել, մի հատ էլ հանձնեցի, բացառվեց։ Նույն հաջողությամբ կարար ուղարկեր սիբիրսկիյ յազվա հանձնելու, որովհետև ծունկս իրականում ջիմի արդյունք էր։

Ասածս ինչ ա, ՁԻԱՀ-ի կենտրոնը շատ սպեցիֆիկ աշխատանքային դաշտ ունի պրիվատության առումով, ինքը պիտի վսյո ժե լինի առանձին ու հնարավորինս փակ, անոնիմության պահպանման համար։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովայի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր