Խելահեղ լուսանկարներ. ովքե՞ր են հաղթել Sony World Photography Awards 2020 մրցույթում. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խելահեղ լուսանկարներ. ովքե՞ր են հաղթել Sony World Photography Awards 2020 մրցույթում. armeniasputnik.am

Լուսանկարչության համաշխարհային կազմակերպությունը (The World Photography Organisation) հայտարարել է Sony World Photography Awards 2020 մրցույթի Ազգային մրցանակների դափնեկիրների անունները։

Մրցանակաբաշխությունն արդեն 13–րդ անգամ է անցկացվում։ Մասնակիցները կարող են հանդես գալ չորս մրցույթներից մեկում`

Պրոֆեսիոնալ (լուսանկարիչը ներկայացնում է իր մի քանի աշխատանքները),

Բաց (մեկ լուսանկար է ներկայացվում),

Ուսանողական (ուսումնական հաստատությունների աշխատանքները),

Պատանեկան (12-19 տարեկան մասնակիցների համար)։

Ազգային հաղթողներն ընտրվում են ամեն երկրում Sony World Photography Awards–ի Բաց (Open) մրցույթում ներկայացված լուսանկարներից։ Այս և այլ անվանակարգերում հաղթած լուսանկարները ներկայացվելու են Լոնդոնում ապրիլի 17–ից մայիսի 4–ը կայանալիք ամփոփիչ ցուցադրությունում։ Բացի այդ, բոլոր դափնեկիրները Sony A7 III լուսանկարչական ապարատներ են ստանալու։

Դիտեք լավագույն աշխատանքները մեր ֆոտոշարքում։