Չեմ հիշում վերջին անգամ երբ եմ հիացել հայկական ֆոտոնախագծով: Դիզայներ Վահան Խաչատրյանն իր թիմի հետ ոգեշնչվելով ներկայիս ամենասիրված սերիալներից մեկով՝ The Young Pope սերիալով, նկարահանել է իր տարբերակը, որտեղ Ջուդ Լոուին փոխարինել է Լուսինե Թովմասյանը: Նկարահանել է հենց հեղինակը, iPhone 11 Pro Max-ով (ի դեպ, երբ նկարները մշակվում էին, թողարկվեց Լեդի Գագայի նոր` Stupid Love տեսահոլովակը, որը փաստորեն ևս նկարահանվել է iPhone 11 Pro Max-ով): Հուսով եմ կգնահատեք այս բացառիկ աշխատանքը, որն էքսկլյուզիվորեն առաջինը ներկայացնում եմ ԿամոԲլոգում:
Պաոլո Սորրենտինոյի The Young Pope սերիալը թերևս վերջին տարիների ամենաանսպասելի, հակասական ու սկանդալային նախագծերից է: Կինոքննադատներն այն համարում են Ջուդ Լոուի լավագույն դերակատարումը: Եթե չեք դիտեք ԱՀԱ ԱՅՍՏԵՂ կարող եք դիտել սերիալը օնլայն:
Model: Lusine Tovmasyan
Photography: Vahan Khachatryan
Art Direction and Styling: Vahan Khachatryan, Irina Vanyan
Location: Kong Evn, National Gallery
Dresses: Vahan Khachatryan, Soncess, Ruzané, Petoor, Saharyan
Shoes: Vahan Khachatryan
Hats: Nshanyan
Glasses: Danz
Shot on iPhone 11 Pro.
Post production: Snapseed
For: Fashion and Design Chamber