
Ford ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի Fiesta հետչբեքը: Այժմ մոդելը կառաջարկվի չորս վերափախակներով. Active արտաճանապարհայինը, շքեղ Vignale-ը, «ոճային» Titanium-ը և «մարզականացված» ST-Line-ը: Ավտոմեքենաների պրեմիերան կարայացել է Գերմանիայում հատուկ միջոցառման ժամանակ:
Մոդելի տեխնիկական միջուկի վերաբերյալ տեղեկատվություն արտադրողն առայժմ չի ներկայացրել: Նախնական տեղեկատվությամբ՝ Fiesta-ն կկառուցվի նույն շասիի վրա, ինչ և նախկինում, ինչպես նաև պահպանել է ուժային կայանքների նախկին շարքը: Բացի դրանից, հետչբեքը նախկինի պես առաջարկվում է երեք- և հինգդռնանի վերափոխակներով: