Հովհաննես Ավետիսյան. «Պատգամավորը, կամ սուրճի առավոտ»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Պատգամավորը, կամ սուրճի առավոտ»

Պատգամավորը, կամ սուրճի առավոտ:

Մի պատգամավոր շարունակաբար սպառնալիքներով լի հաղորդագրություններ է ստանում տարբեր անձանցից: Սպառնալիքներ, որ ոչ միայն իր հասցեին էին ուղղված, այլ նաև իր ընտանիքի` ներառյալ երեխաների: Նա դրանց չի արձագանքում ուղղակի ջնջում է այդ հաղորդագրությունները (հիմնականում ֆեյսբուքով էր ստանում):

Սրա մասին պատմում է իր պատգամավոր գործընկերներին: Նրանք խորհուրդ են տալիս չջնջել հաղորդագրությունները և դրանք պահել, որ եթե ինչ-որ բան պատահի, ապա ոստիկանների համար ուղղորդող դեր ունենա:

Մի օր երբ սրա մասին պատմում է իր ընկերներից մեկին, ստանում է խորհուրդ հանդիպել իրեն սպառնալիքներ գրողներին: Սկզբում պատգամավորը սարսափում է նույնիսկ մտքից, որ կարող է հանդիպել այդ մարդկանց, որոնք մահվան սպառնալիքներ էին հղել: Ընկերը բացատրում է, որ վախենալու պատճառ չկա և նույնիսկ եթե քեզ սպանեն (սա կատակով), ապա կդառնաս նահատակ` նահատակ ատելության խոսքի:

Պատգամավորը որոշում է հետևել ընկերոջ խորհրդին: Գտնում է այն մարդու տվյալները և հեռախոսահամարը, որն ամենաշատն էր իրեն գրել, ավելի քան երկու հարյուր հաղորդագրություն (այդ ժամանակ ատելության խոսքը քրեականացված չէր): Զանգում է համարով: Ներկայանում է, ապա ասում է, որ ուզում է այդ մարդու տուն այցի գնալ` առավոտյան սուրճի շուրջ զրուցելու: Տղամարդն ասում է, որ պետք է սկզբում համաձայնեցնի իր կնոջ հետ, որից հետո նոր կպատասխանի:

Մի քանի օր անց կին պատգամավորը այցելում է այդ մարդուն, ով իր և ընտանիքի անդամների հասցեին մահման սպառնալիքներ էր գրել: Ակնհայտորեն զարմացած էր, երբ տունը մաքուր և կոկիկ է գտնում, իսկ անձնավորությանը բարեհամբույր, հումորով և հետաքրքիր: Միակ արտառոց բանը` տանից ծանրացած սուրճի հոտ էր գալիս, որ նրան հիշեցնում էր իր հորական տունը:
Նրանք երկար և հետաքրքիր զրուցում են:

Հարցերից մեկը, որ կինը տալիս է, նրա մասին էր, թե ինչու էր իրեն այդ մարդը սպառնալիքներ գրում: Պատասխանը որ նա ստանում է, մտածելու տեղիք է տալիս. «Չէ որ դա է պատճառը, որ Դուք հիմա այստեղ եք և մենք զրուցում ենք»:

Կինը հեռանում է տանից այդ մարդու մասին դրական տպավորություններով:

Երբ սկսում է հանդիպման մասին մտածել և վերլուծել, արդյունքում վերընթերցել այս մարդուց ստացված վատ հաղորդագրությունները, հասկանում է, որ դրանք ամեն հաջորդ անգամ ավելի կոպիտ, սուր, վատը և սպառնաիքներով լի էին դառնում: Պատճառը նրա լռությունն էր: Նա հասկանում է նաև, որ հիմնական պատճառը շփման բացակայությունը, չիմացությունը և չճանաչելն է: Նա որոշում է, որ փորձելու է կապի մեջ մտնել և զրուցել բոլոր այն մարդկանց հետ, որոնք իրեն բացասական արձագանքներ են ուղղել: Նա այս հանդիպումները անվանում է սուրճի առավոտ:

Երբ մի անգամ BBC լրագրողներից մեկը նրան հարցնում է այս հանդիպումների պատճառների մասին կին պատգամավորը հետևյալն է պատասխանում:

Մենք արդեն ատելության խոսքը քրեականացնող օրենք ունենք, սակայն, արդյոք մենք վերացնում ենք ատելության խոսքը, երբ արգելում ենք: Իհարկե ոչ, մենք ուղղակի լռեցնում ենք նրանց, իսկ այս մարդիկ արտահայտվելու կարիք ունեն, նրանք վախեր ունեն: Եթե ընտրում ես ժողովրդավարությունը, ապա դրա հանդեպ պետք է անձնական պատասխանատվություն ստանձնես:

Երբ մենք սկսում են չլսել մեր քաղաքացիներին, ժողովրդավարությունը սկսում է չաշխատել:

Հ.Գ.

Պատմությունը իրական է, գրի առավ Հովհաննես Ավետիսյանը` պատգամավորից ռադիոյով լսած պատմության հիմա վրա:

Պատգամավորը Յոզլեմ Չեկիչն է: Նա Դանիայի առաջին մուսուլման կին պատգամավորն է (2007-2015), Սոցիալ ժողովրդական կուսակցությունից է, առողջապհության մասով կուսակցության մամուլի խոսնակն է և ծագումով քուրդ է:



Նման նյութեր