
Ապրիլի 5-ից հետո, եթե իշխանության ցանկացածով լուծվի ՍԴ-ի հարցը, մենք ապրելու ենք ահաբեկչական ցանցերի և պետական համակարգի վերին օղակներում առկա դավաճանների պերմանենտ բացահայտումների շրջապտույտում, և կամ, ինչն ավելի ճշգրիտ է ներկայացնում տեղի ունենալիքը, վհուկների որսի ժամանակաշրջանում: Թե ինչպիսի ազդեցություն կունենա երկրի զարգացման և հատկապես օտարերկրյա ներդրումների ներգրավման առումով հեղափոխականության տեսակետից արդարացված այդ քաղաքականությունը՝ ցույց կտա ապագան, սակայն այլ երկրների պատմությունը (Ալբանիա, Լեաստան և այլն) հուշում է, որ սովորաբար դրանից երբեք լավ բան չի ստացվում: Սակայն շահել են բոլոր այն երկրները, որոնց իշխանությունները կարողացել են ապահովել հասարակության համերաշխությունը և փակել անցյալի էջն առանց ցնցումների, և դրա ամենավառ օրինակը Չինաստանն է Մաո Ցզե Դունից հետո, երբ երկրի ղեկավարումը ստանձնեց «կուլտուրական հեղափոխության մաքրումների» տակ ընկած Դեն Սյաո Պինը:
Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից: