Սիրուշոն հաճախ է զարմացնում և ուրախացնում իր երկրպագուներին հրապարակումներով: Իր Instagram-ում սիրված երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, ներկայանալով քնքուշ ու ոճային ։ Լուսանկարում տաղանդավոր երգչուհին կրում է սև բլուզ, բարձր գոտկատեղով ջինսե տաբատ։
Հրապարակմանը կից երգչուհին պատմել է իր սեփական՝ Pregomesh ապրանքանիշի նոր հավաքածուի մասին․
«Ցանկությունն այսպիսինն էր. համալրել մեր հավաքածուն ամենօրյա և երեկոյան օղերով։ Այս օղերից յուրաքանչյուրը մտածված և ստեղծված է այնպես, որ ավելի ընդգծի և գեղեցկացնի կնոջ դիմագծերը, ինչպես նաև յուրահատուկ ոճ և փայլ ավելացնի յուրաքանչյուր ոճի հագուստի։ հավատարիմ մնալով մեր սկզբունքներին՝ պահպանել ենք հայկական էլեմենտները և ավելացրել այսօրվա շունչը:
Ներկայացված օղերը տարբեր են, ինչպես տարբեր է կնոջ էությունը՝ նուրբ, եթերային, մեղմ, գրավիչ, շքեղ, ուժեղ… Մեր զարդերը կոչված են ընդգծելու 21-րդ դարի հայ կնոջ բնավորությունն ու էությունը, նրա արժեքներն ու գեղեցկությունը՝ անկախ տարիքից»:
«Սիրուն», «Գեղեցկություն», «Շքեղ», «Ոճային», «Սիրունության և նրբության համատեղում», «Անկրկնելի Սիրուշո», – կադրին կից գրել են հետևորդները։