Բաղադրիչներ
- Երշիկ – 200 գ
- Պահածոյացված կանաչ ոլոռ – 100 գ
- Կարտոֆիլ – 2 հատ
- Ձու – 3 հատ
- Մարինացված վարունգ – 2 հատ
- Գազար – 1 հատ
- Մայոնեզ – 2 ճ/գ
- Ձիթապտուղ (սև) – 3 հատ
- Կանաչի
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլները, գազարը և ձվերը խաշել, սառեցնել, մաքրել:
- Բանջարեղենը և ձվերը խորանարդաձև կտրատել:
- Ավելացնել խորանարդաձև կտրատված երշիկը և վարունգները:
- Ավելացնել ոլոռը և մայոնեզը, խառնել:
- Ափսեի մեջ աղցանը դնել կաթիլի տեսքով:
- Ձիթապտուղներից աչքեր և քիթ ձևավորել:
- Երշիկից ականջներ կտրել, կանաչիից՝ բեղիկներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը