Անվտա՞նգ է արդյոք հում տավարի միս ուտելը
Advertisement 1000 x 90

Անվտա՞նգ է արդյոք հում տավարի միս ուտելը

Հավանաբար դուք բազմիցս լսել եք, որ տավարի միսը, ինչպես մսի ցանկացած տեսակ, անհրաժեշտ է օգտագործելուց առաջ համապատասխան ջերմամշակման ենթարկել, որպեսզի ոչնչանան վնասակար մանրէները։ Չնայած դրան՝ շատ մարդիկ նախընտրում են ոչ լիարժեք եփված, համարյա հում միս ուտել։

Շատ ռեստորաններում մատուցում են այնպիսի ուտեստներ, ինչպիսին են տարտարան կամ կարպաչոն, որոնց մեջ հում միս կա։ Սակայն անվտա՞նգ է արդյոք դա։

Հում տավարի մսի օգտագործումը, մասնագետների խոսքերով, վտանգավոր է, քանի որ մսի մեջ կան ախտահարույց մանրէներ, որոնք դիզենտերիա եւ սալմոնելյոզ են առաջացնում։ Մասնագետների խոսքերով՝ թվարկված մանրէների, ինչպես նաեւ աղիքային ցուպիկի առկայությունը մսի մեջ, կարող է հանգեցնել սննդային թունավորման։

Մասնագետները խորհուրդ են տալիս տավարի միսն այնպես պատրաստել, որպեսզի ներքին ջերմաստիճանը պատրաստման ժամանակ լինի առնվազն 63 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, ինչը ենթադրում է ստեյքերի տապակում medium-ի եւ medium well-ի միջեւ։

news.am