Այսօր Սինգապուրում սկսել են անվարորդ մեքենաների առաջին փորձարկումները, հաղորդում է BBC-ն: Քանի որ դրանք միայն փորձարկումներ են, այդ պատճառով առջևում նստում է վարորդը: Սակայն մեքենաները շարժվում են առանց վարորդի միջամտության:
nuTonomy ընկերությունը, որը մշակում է համակարգչային ծրագրերը անվարորդ ավտոմեքենաների համար, հիմնված է ԱՄՆ-ում, սակայն նրա գրասենյակները գտնվում են ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Սինգապուրում:
Այս տարվա սկզբին ընկերությունը Սինգապուրի կառավարությունից անվարորդ ավտոմեքենաների փորձարկման թույլտվություն ստացավ, իսկ այժմ արդեն սկսվել են փորձարկումները ուղևորների մասնակցությամբ: