Տեստոստերոնի բարձր մակարդակը վտանգավոր է կանանց եւ օգտակար է տղամարդկանց համար. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Տեստոստերոնի բարձր մակարդակը վտանգավոր է կանանց եւ օգտակար է տղամարդկանց համար. հետազոտություն

Տեստոստերոնի բարձր մակարդակը մեծացնում է կանանց մոտ 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը, պարզել են բրիտանական Քեմբրիջի համալսարանի գիտնականները: Վերջերս կատարված հետազոտությունները հաստատում են, որ 2-րդ տիպի շաքարախտի հավանականությունը 37 տոկոսով ավելի բարձր է գենետիկորեն տեստոստերոնի բարձր մակարդակով կանանց մոտ:

Հատկանշական է, որ տղամարդկանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակը, հակառակը, 14 տոկոսով նվազեցնում է շաքարախտի զարգացման հավանականությունը: Ավելին, այս հորմոնի բարձր մակարդակի ունեցող տղամարդիկ սովորաբար ավելի տոկուն են, ֆիզիկապես ավելի ուժեղ եւ նրանց մկաններն ավելի արագ են աճում, քան ցածր տեստոստերոնի մակարդակով տղամարդկանց մոտ:

Իսկ, ահա, կանանց մոտ տեստոստերոնը կրկնապատկում է պոլիկիստիկական ձվարանների համախտանիշով հիվանդանալու հավանականությունը:

«Սա կարեւոր բացահայտում է, քանի որ տեստոստերոնի բարձր մակարդակը, որպես կանոն, համարվում է ՊԿՁՀ-ի հետւեանք, այլ ոչ թե` դրա պատճառ»,- նշել է աշխատանքի հեղինակներից մեկը` Զոն Փերին:

news.am