Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանն իր էջում գրում է.
Մամուլն ու fb.newsfeed-ը հեղեղված է կինոկենտրոնի մասին պատմություններով։ Օր չկա, որ չկարդանք հերթական այլանդակության մասին։ Բայց ՀՀ իշխանությունը ոնց որ դեգեներատների առաջխաղացման հատուկ պիլոտ-ծրագիր է մշակել ու կինոն այն ոլորտն է, որ ներառվել է դրա մեջ։
–
2006թ-ին ազգային կինոկենտրոնի նորաստեղծ գեղարվեստական խորհուրդը գեղարվեստական ղեկավար է ընտրել կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանին։ Ալբերտ Մուշեղիչին գիտի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, բայց հղումը դնեմ մի անգամ էլ, նայեք նրա արժանիքների մի մասի հիշատակմանը․ https://hy.wikipedia.org/wiki/Ալբերտ_Մուշեղի_Մկրտչյան
–
2017թ-ին Ամիրյանը կինոկենտրոնի տնօրենի ժպ է նշանակել Հայկ ստուդիայի «սև նալի» հաշվապահ Շուշիկ Միրզախանյանին, գեղարվեստական ղեկավար՝ մանր ժուլիկ Արսեն Բաղդասարյանին։ 2019թ-ին ժպ-ի պարտականությունները կատարող Շ․ Մ.-ն ինքնագլուխ գեղարվեստական ղեկավար է նշանակել հայ կինոյի նոր պատմության ամենահին արգելակներից մեկին՝ քսան տարում մի ֆիլմ արտադրող, սեփական անվան փոխարեն՝ «ԱրտՀաուզՅան» նիկի տակ հանդես եկող մեկին, որի ճանաչելիությունը զրո է, իսկ ֆիլմերի, կինոյում արձանագրած հաջողությունների, մրցանակների կամ պարգևների մասին համացանցում չկա գոնե մեկ հավաստի հղում։
–
Ինչո՞ւ է պարտադիր, որ ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավարը ունենա մասնագիտական ձեռբերումների հավաստի, բոլորի կողմից ընկալելի ՊԱՐՏԱԴԻՐ ՇԵՄ: Ինչո՞ւ է կարևոր կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավարի դերում ունենալ ոչ թե անհայտ ուլի, այլ հանրության և կինեմատոգրաֆիստների շրջանում հեղինակություն վայելող մեկին: Բերեմ երկու պատճառ:
–
Ա) Կինոկենտրոնը մրցութային կարգով ընտրում է ՀՀ հարկատուների միջոցներով ֆինանսավորող ֆիլմերը: Հազար բախումներ կան՝ անձնականից գեղագիտական, ու եթե կինոնախագիծը մերժվում է մի x հանձնաժողովի կողմից, հեղինակը կարող է դիմել գեղարվեստական ղեկավարին, որպես արբիտրի: Ես գիտեմ դեպքեր, երբ Ալբերտ Մկրտչյանը պնդել է այս կամ այն «ջահելին ֆիլմ տալու վրա»: Որովհետև, ի տարբերություն անհայտ ուլի, Ալբերտ Մկրտչյանը իր փառքը վայելող կինեմատոգրաֆիստ էր ու չէր կարող խղճին դեմ գնալ, երբ x հանձնաժողովը փակում էր տաղանդավոր մեկին:
Բ) Կինոկենտրոնի գոյությունը չարաբաստիկ մեկ միլիարդ դրամի չհասնող բյուջեի պատճառով մշտապես վտանգված է ՀՀ կառավարության, իշխանության հետույքը լիզող տարբեր, այդ թվում կինեմատոգրաֆիական թայֆեքի հարձակումներից ու Ալբերտ Մկրտչյանը այն հեղինակությունն էր, որ չէր թույլ տա ոչ մի արկածախնդրի, պահից օգտվելով, իրենով անել կինոյի փողը, քանդել կինոյի պետական ֆինանսավորման ամբողջ համակարգը:
–
Կինոկենտրոնը միշտ բազմաթիվ խնդիրներ է ունեցել, բայց կինոյի պետական ֆինանսավորման համակարգը երբեք այսքան ոտքի տակ չի եղել, ես չեմ հիշում ավելի անպտուղ ժամանակահատված, քան էս երեք տարին է: Ինտրիգները, հովանավորչությունը, թայֆայականությունն ու ինքնագլխությունը երբեք էսքան ակնհայտ չեն եղել: Եթե որևէ մեկը կասկածում է, դիմեք՝ ցույց տամ վերջին ընտրության ժամանակ ամենախոշոր ֆինանսավորում ստացած երեք ֆիլմերի կոռուպցիոն սխեման:
–
Ո՞վ բերեց էս քոչվորներին հայ կինո, ո՞վ է պահում՝ ինձ պարզ է: Ես գիտեմ նրանց, ովքեր մշտապես ապրում են իշխանության հետույքում, անկախ այն բանից՝ ում հետույքն է: Ու ինձ համար ակնհայտ է, որ էս պարազիտները լավ են զգալու իրենց նաև այս անփորձ, կինոյից անհասկացող իշխանության հետույքում, քանի կինոյի ցաքուցրիվ ողջամիտ մարդիկ ներսից ոլորտը առողջացնելու համար գլուխները քարի տակ չեն դրել։