Համարձակ քայլերի դիմած հայտնի հայուհիներ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Համարձակ քայլերի դիմած հայտնի հայուհիներ

«Պետք է անել», «պետք չէ անել», «անհրաժեշտ է», «ստիպված ես»՝ հաճախ այսպիսի բառերով են սկսվում մարդկանց որեւէ սահմանափակում շեշտադրող նախադասությունները: Շատերը քննադատություններից խուսափելու համար լուռ ենթարկվում են տարատեսակ «պետք է»-ների, ոմանք՝ փորձում են պայքարել իրենց երազանքների ու նպատակների համար՝ վարվելով այնպես, ինչպես իրենք են ցանկանում, խոսելով այնպես, ինչպես իրենց է հարմար, փոխելով արտաքինն ու կյանքն այնպես, ինչպես իրենք են ցանկանում ապրել:

Հայկական իրականությունում համարձակ լինելն ավելի դժվար է, սակայն համաձակ հայուհիներն այսօր քիչ չեն, նրանցից շատերը հեռուտատեսության հայտնի դեմքեր են, որոնք այնպիսի քայլեր են արել, կամ թեմաներ բարձրացրել, որոնցից շատերը կխուսափեին:

Սիլվի Բարկովա

Դերասանուհին այսօր վայելում է իր երջանիկ ամուսնական կյանքն ազգությամբ հնդիկ ամուսնու հետ: Երբ հայտնի դարձավ Սիլվիի ամուսնության մանրամասները, շատերը սկսեցին քննադատել դերասանուհուն, բայց ինչպես նա բազմիցս նշել է իր հարցազրույցներում՝ սերը հաղթել է եւ օգնել հաղթահարել բոլոր դժվարությունները: Այժմ Սիլվին ամուսնու հետ բնակվում է Հնդկաստանում. դատելով նրա հարցազրույցներից եւ տրամադրությունից՝ դերասանուհին անսահման երջանիկ է:

Լիլի Մորտո

Պլաստիկ միջամտություններ շատերն են անում, բայց ոչ բոլորն են խոստովանում դրանք, հատկապես՝ հայ հայտնիները: Սեքսուալ եւ շիկահեր Լիլի Մորտոն կոտրեց բոլոր կարծարատիպերը՝ ոչ միայն դառնալով առաջին հայկական կենդանի տիկնիկը, այլեւ խոստովանելով, որ կատարել է պլաստիկ միջամտություններ, ու որ իրեն շատ է դուր գալիս արհեստական արտաքինը: Իսկ նրա համարձակ ֆոտոշարքերի մասին կարելի է, նույնիսկ, լռել…

Տոմա Պետրոսյան

Աղջիկները, հատկապես 30-ից հետո, վախենում են մնալ միայնակ, լինել չամուսնացած, քանի որ շատերի կողմից պիտակավորվում են՝ իբրեւ «տանը մնացած»: Women’s Club հումորային նախագծից հայտնի Տոմա Պտրոսյանը, սակայն, ոչ միայն չխուսափեց իր համար եւս անձնական այդ թեմայից, այլեւ որոշեց ծիծաղել դրա վրա՝ շատ կանանց եւս օգնելով հումորով եւ լավատեսությամբ մոտենալ այդ փաստին: Հատուկ դրա համար նա սկսեց հանդես գալ «Տա՞նը մնացի» հումորային սթենդ ափով, որը մինչ օրս պահանջարկ ունի՝ դատելով դրա շարունակական բնույթից:

Վիկտորիա Սահակյան

Այն, որ Վիկտորիա Սահակյանը համարձակ դերասանուհի է, շատերը պարզեցին «Save միլիոն» ներկայացումից հետո, որտեղ նա բավական ռիսկային դերով եւ հագուստով է ներկայանում: Սակայն վերջերս երկարոտն գեղեցկուհին «ցնցումների» նոր ալիք բարձրացրեց համացանցում՝ տեղադրելով իր նոր ֆոտոշարքը, որն արվել է Իննա Խոջամիրյանի ներքնազգեստների բրենդի գովազդի համար:

Անյա Սահակյան

Փորձեք Անյայի մոտ անարդարությունից խոսել, կամ էլ վիրավորել կենդանիներին: Համարձակ դերասանուհին ֆեյսբուքյան գրառումներում հաճախ մարտահրավեր է նետում բոլոր նրանց, ովքեր նման քայլերի են դիմում: Նրա հետեւորդները կխոստովանեն, որ Անյան ուժեղ եւ համաձակ կնոջ օրինակ է:

news.am