Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Գալոյանը գրել է․ «Մենք մի շաբաթ առաջ եկանք Հռոմից, ու ես` էդ ընթացքում ամեն ինչին հետեւած ու կարդացածս, սպասում էի հասնելուն պես մեր հանդեպ շատ խիստ միջոցների ձեռնարկման։
Նույնիսկ սպասում էի որ ինձ ամուսնուցս կիզոլացնեն, նա վսյակիյ սլուչայ (խմբ․-ամեն դեպքում): Հետո հասանք օդանավակայան, տեսա որ անխտիր բոլորի ջերմությունը չափում են ու հասցե-հեռախոս վերցնում։ Քանի որ նույն հասցեից էինք, մենակ իմ հեռախոսը վերցրին ու ասացին,որ 14 օր տանը մեկուսանանք, ու որ իրենք ամեն օր հետաքրքրվելու են մեր առողջությամբ։
Սկեպտիկ վերաբերվելով վերջինին, եկանք տուն, ու 14 օր մեկուսանալը որոշելով` քնեցինք։
Հաջորդ օրը ցերեկը, 2 հոգի` էն ամենափակ հագուստները հագած, դիմակներով ու բախիլներով մտան մեր տուն(պարցվեց, որ հեռախոսիս համարի վերջին թիվը սխալ էին գրել, թե չէ կզգուշացնեին գալուց, բայց լավ էր տենց, թող առանց զգուշացնելու գնան բոլորի տուն, որ չհասցնեն պարացետամոլ խմել մարդիկ)։ Բոլորիս ջերմությունը չափեցին, գրանցեցին, թե որ օրը որ քաղաքում ենք եղել, ընդհանուր նայեցին վիճակներս ու գնացին։ Ահագին զարմացել էինք։
Հաջորդ օրվանից սկսած զանգում են ամեն օր ու ճշտում ջերմաչափումների արդյունքները, հարցնում են ընդհանուր սիմպտոմների մասին ու ասում, որ պարտադիր զանգենք` առաջին սիմպտոմի հայտնվելուն պես։
Այս ամենը շատ լավ կլիներ, եթե ես ուրիշ` Իտալիայից ավելի ուշ վերադարձած մարդուց չլսեի հետեւյալ բաները.
1. իրենց խմբից մեծ մասին չեն այցելել(ամեն մեկը տարբեր հասցեում է բնակվում)
2. բոլորին զանգում ճշտում են ջերմությունը, բայց մեկին, որին չէին այցելել, ասել են ‘թե հարցնեն, կասեք եկել ենք’
3. իրենց օդանավի ուղեւորներին իջնելուն պես հայտարարել էին, որ բոլորին նորք են տանելու, բայց էդպես չեղավ, ու հետո ուրիշ բժիշկներից մեկին հարցրել էր, ինքն էլ էր զարմացած, որ չարեցին
4. օդանավի մեջ մարդկանց են տեսել, որ ակնհայտ ջերմիջեցնող են խմել, ‘ավելորդ ստուգումներից’ խուսափելու համար
Էս ենք էլի։ Ուզում եմ նշել, որ կառավարությունը շատ արագ relevant միջոցներ է ձեռնարկում(որոշ եվրոպական երկրների հետ համեմատած), բայց այ կատարողական կազմը լավ էլ մատների արանքով է նայում էս ամեն ինչին։ Հլը Չինաստանի բժիշկներին նայեք էլի մի րոպեով, 24 ժամ աշխատելով էդքան լիմիտից շատ մարդու համար պայքարելով տակից դուրս եկան։ Մենք 6 հոգու հետ շփվածներին չենք կարողանում առանձնացնել ու օդանավից եկած 100 հոգու չենք կարողանում հետեւե՞լ: Բա, որ սենց տեմպերով դառանք 1000, հետո 10000, ո՞նց եք անելու: 1 օրում ինֆեկցիոն կկառուցե՞ք:
Բժիշկներ ջան, հիմա’ է հենց լուրջ ու ակտիվ կերպով պարտականությունները կատարելու ժամանակը։ Մի արեք սենց, դուք էլ գիտեք, որ տակից դուրս չենք գալու։ Հիմա որ ճիշտ վարվեք, հետո հեշտ կլինի։ Մեր ազգը արաղի ու աղոթելու վրա է հույսը դրել, ցույց տվեք, որ դուք եք էն մարդիկ, ում պետք է վստահել ու դեղ չխմել սիմպտոմները թաքցնելու համար։
Մենք խելոք տանը նստած ենք ու կատարում ենք մեր էդ պարտականությունը առանց վարձատրության։ Դուք գոնե ձեր վարձատրվող աշխատանքով տրված պարտականությունը կատարեք, ու ամեն ինչ հեշտ կլինի։
(Նկարը` Մարսել-Հռոմ թռիչքից, պոկվելուց)»,-նշել է նա։