Բաղադրիչներ
- Բրինձ – 6 ճ/գ
- Հավի բդիկ – 1 հատ
- Գազար – 1 հատ
- Սոխ – 1 գլուխ
- Աղ
- Բուսայուղ
- Հավի համեմունք
Պատրաստման եղանակը
- Հավի բդիկը կտորների վերածել, մարինացնել հավի համեմունքով և տապակել:
- Գազարը խոշոր քերիչով անցկացնել, սոխը մանր կտրատել և ավելացնել հավի մսին:
- Շոգեխաշել, մինչև միսը եփվի:
- Վերցնել երեք կճուճ, լցնել հավի միսը և ավելացնել 2 ճ/գ բրինձ: Ջուր ավելացնել, որպեսզի ջուրը բրնձից 1.5-2 սմ բարձր լինի: Համեմել աղով, փակել կափարիչը և 30 րոպե դնել նախապես տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը