
Ջիջի Հադիդն իր ոճային կերպարները ստեղծում է՝ համադրելով զգեստապահարանի գլխավոր իրերը և ավելացնելով ոճային աքսեսուարներ: Կոշիկների ընտրությանը մոդելը հատուկ ուշադրություն է դարձնում: Եվ գարունը նա դիմավորել է ամենաոճային կոշիկներով:
Շագանակագույն չելսի կոշիկները՝ մորթուց և ընձառյուծի նախշերով, յուրաքանչյուր կերպար կդարձնեն ուլտրանորաձև: Կոշիկների հետ Ջիջին կրել է շապիկ և կաշվե տաբատ, ինչպես նաև դասական մոխրագույն բաճկոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը