
Դատելով լրատվամիջոցներում հրապարակված աստղային փողոցային ոճի լուսանկարներից՝ դենիմը գալիք սեզոնի հիմնական միտումներից մեկն է: Ավելին, որքան ավելի շատ ջինսե իրեր զգեստապահարանում, այնքան ավելի լավ:
Այս կանոնին հետևում է Շարլիզ Թերոնը: Օրերս նրան նկատել են Լոս Անջելեսում: Զբոսանքի համար դերասանուհին ընտրել էր ջինսե կոմբինեզոն: Հանդերձանքը Շարլիզն ամբողջացրել և ավելի նրբագեղ է դարձրել մոխրագույն երկարաճիտ կոշիկներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը