Ողջույն, դադարից հետո ես կրկին վերադառնում եմ շատ սպասված տեսանյութով:
Այս անգամ «Կիսվում եմ Իմ Տպավորություններով» հաղորդման շրջանակներում անդրադարձանք 2019 թվականի տարեվերջյան ամենաթեժ համերգներից մեկի ՝ Դասական Ջեքսոն համերգին:
Այսօրվա թողարկմանը ես 2019 թվականից պատրաստվել էի և կարծում եմ, որ երկար աշխատանքս բարձր գնահատականի կարժանանա ձեր կողմից:
Այսօրվա հաղորդումը կարծում եմ, որ մեր էջի բացառիկ թողարկումներից մեկն է, քանի որ այսօրվա հաղորդումը է՛լ ավելի բարձրակարգ որակով է նկարահանվել, ավելի պրոֆեսիոնալ տեխնիկայով ինչի համար խորին շնորհակալությունս եմ հայտնում 168 Ժամի հեռուստատեսային անձնակազմին, որոնց թվում են հնչունային ռեժիսորը, օպերատորները, մոնտաժը ՝ Artush Marutyan-ը ում մոնտաժային թե՜ իմացության, թե՜ հմտությունների շնորհիվ այսօր հաղորդումը էլ ավելի գեղեցիկ է: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորին նման բարձրորակ աշխատանքի համար:
Հ.Գ. Այսօր չկա համերգային խորհուրդ, քանի որ կարծում եմ, որ շատերդ եք տեղյակ կորոնավիրուսային տարածման մասին, որը ցավոք հասել է նաև Հայաստան: Այդ իսկ պատճառով հետաձգվել են Երևանի գրեթե բոլոր համերգները և հայտնի չեն այն համերգների հստակ ամսաթիվերը, որոնք ես որոշել էի խորհուրդ տալ ձեզ: Դե, ինչ, ինձ միայն մնաց ձեզ մաղթել բարի դիտում…
Ալեքս Գևորգյան