Lifer.com.ua կայքը գրում է, որ հազվադեպ սեռական կյանքով ապրելը կարող է լուրջ ֆիզիոլոգիական հետևանքներ ունենալ։ Մարմինն անցնում է որոշակի պրոցեսների միջով այն շրջանում, երբ սեռական հարաբերություն չեք ունենում։
Տղամարդիկ առավել հակված են դառնում էրեկտիլ դիսֆունկցիայի
Ըստ որոշ հետազոտությունների՝ որքան հազվադեպ է տղամարդը սեռական հարաբերություն ունենում, այնքան մեծ է հետագայում էրեկտիլ դիսֆունկցիայի վտանգը։
Իմունային համակարգն ավելի խոցելի է դառնում
Սեքսուալ ակտիվությունը դրական ազդեցություն է ունում իմունային համակարգի վրա։ Հազվադեպ սեռական հարաբերություն ունենալու պարագայում մարդիկ դառնում են հակված հիվանդություններ ձեռք բերելուն և առավել խոցելի վարակների նկատմամբ։
Ավելի դյուրագրգիռ կլինեք, քան սովորաբար
Հայտնի է, որ սեռական հարաբերությունն օգնում է ազատվել էմոցիոնալ լարվածությունից։ Վերջերս անցկացված հետազոտություններից մեկը պարզել է, որ այն անձինք, ովքեր չեն ունենում պարբերական սեռական հարաբերություն, սթրեսի ժամանակ ավելի բարձր արյան ճնշում են ունենում, քան պարբերական սեռական հարաբերություն ունեցողները։
Սիրտ-անոթային համակարգը կսկսի ավելի վատ աշխատել
Ակտիվ սեռական կյանքը հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեմ։
Այնքան խելացի չեք լինի, որքան կարող էիք լինել
Ըստ որոշ գիտնականների՝ սեքսուալ ակտիվությունը խթանում է նեյրոնների աճը հիպոկամպում։
Ավելի վատ տեսք կունենաք
Պարզվում է՝ պարբերական սեռական հարաբերությունը մեզ ավելի գեղեցիկ է դարձնում։ Սեռական հարաբերության ընթացքում արյունն ավելի ակտիվ է հասնում դեմքին և գլխին։ Դրանք սկսում են փայլել։ Արյուն ավելի լավ է սնուցում մազարմատները։ Դրանք փայլուն են դառնում։
Ցավը հաղթահարելն ավելի դժվար կլինի
2011թ. Ստենֆորդում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ այն պահերին, երբ մարդիկ նայում են սիրած էակին, ցավի նկատմամբ նրանց կայունությունը մեծանում է։ Նույնիսկ, եթե նայեք սիրելիի լուսանկարին այն պահին, երբ ֆիզիկական ցավ եք զգում, ցավը կմեղմանա 44 տոկոսով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը