Իտալական շքեղ ավտոմեքենաների արտադրող Ferrari-ն երկու շաբաթով արձակուրդ է ուղարկել իր բոլոր աշխատակիցներին՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Ferrari-ն փակել է իր գործարանները Մարանելոյում և Մոդենայում մինչև մարտի 27-ը:
«Այս միջոցը ձեռնարկվել է ի շահ աշխատակիցների և մի շարք կոշտ միջոցառումներից հետո, որպեսզի տեղում ապահովվի անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը խոստանում է Իտալիայում վճարել բոլոր 4 հազար աշխատակիցների աշխատավարձերը: