Եղել են նաև ուրիշ ժամանակներ… (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Եղել են նաև ուրիշ ժամանակներ…

Ներկայացնում ենք պատմաբան Ռուբեն Շուխյանի գրառումը. «Եղել են նաև ուրիշ ժամանակներ, երբ Հայաստանն իրոք ճիգեր էր գործադրում և փորձում էր դառնալ Եվրոպայի իրական մասնիկը:

Նկարում՝ Կովկասի ֆրանսիական միսիայի պատվիրակության հանդիպումը Հայաստանի առաջին Հանրապետության բարձրագույն հրամանատարական կազմի հետ, Երևան, 1919 թվականի ամռանը: Կենտրոնում՝ ՀՀ Զինվորական խորհրդի նախագահ և զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանն է: Ներկայացվող պատկերը՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրված ֆրանսիական L’Image ամսագրի 1919 թվականի նոյեմբերի հատուկ համարից է»:

15319099_1164153767032487_5041457090776491075_n

Նրա հաջորդ լուսանկարը ներկայացնում է «Նեմեսիս» պատժիչ գործողության ղեկավար Շահան Նաթալիին.

«Համընդհանուր ու ամեն վարկյան, տասնյակ թերթերում ու հարյուրավոր հավաքույթներում մենք կարդում ու լսում ենք միևնույն բանը. «Մեր բոլոր դժբախտություններում, մեղավոր են այլոք»:

Վերցնենք Ռուսաստանը, նույնիսկ օրոցքի երեխան է լսել Լոբանովի խոսքերը. «Մեզ պետք է Հայաստանն` առանց հայերի»: Իսկ Անգլիա՞ն, որի նավերը, իրենց իսկ նախարարի խոսքերով, չեն կարող լողալ Արարատն ի վեր:

nemesis

Ապա Գերմանիա՞ն, որի համար մեկ զինվորի կյանքն ավելի թանկ է, քանց ամբողջ հայ ժողովրդինը:

Իսկ Ֆրանսիա՞ն, Իտալիա՞ն, Ամերիկա՞ն: Ինչ է՞, կեղծիք է՞: Ո’չ: Ամենը ճշմարտություն է, ամենն` իսկություն է: Բայց ճշմարիտ է նաև այն, որ մեր դժբախտությունն ամենևին էլ դրա մեջ չէ: Մեզանից և ոչ ոք, ոչ թերթի խմբագիրը, ոչ քաղաքական գործիչը,և ոչ էլ ժողովուրդը երբևէ հարց չի տվել. «Իսկ չկա այդ դժբախտություններում մեր սեփական մեղավորությունը»: Մեր դժգոհությունը ճակատագրից, այլոց անտարբերությունից` առանց ինքներս մեզնից պատսխան պահանջելու փորձի, ահա հայ ժողովրդի ամենամեծ դժբախտությունը:

Շահան Նաթալի
«Թուրքերը և Մենք»»:



Նման նյութեր