«Սլացիկ» մտքերը կօգնեն նիհարել
Advertisement 1000 x 90

«Սլացիկ» մտքերը կօգնեն նիհարել

Ներկայացնում ենք միջոցներ, որոնք օգնում են քաշը վերահսկողության տակ պահել։

1. Ծավալուն հագուստ մի հագիր

Ուզում ես ղեկավար լինել՝ ղեկավարի նման հագնվիր: Ուզում ես սուպերմոդելի նման սլացիկ լինել՝ հագիր նրանց համազգեստը՝ նեղ ջինսեր ու մարմինը ընդգրկող վերնաշապիկներ ու սվիտերներ: Հոգեբան Քեթի Ռիքելը բացատրում է՝ սեփական նպատակներին համապատասխան հագնվելը դրանց մասին հիշեցնելու լավ ձեւ է: Հայելու մեջ հստակ տեսնելով սեփական մարմնի ուրվագծերը՝ դու ենթագիտակցաբար սկսում ես ավելի շատ հոգ տանել քո կազմվածքի մասին:

2. Ուտելուց առաջ ուտելիքը ափսեի մեջ լցրու

Մարդկանց մեծ մասը, տեսնելով ափսեի վրա թե ինչքան ուտելիք են իրենք պատրաստվում ուտել, դրա մի մասը մի կողմ են դնում: Ընկույզի փաթեթի չափերով դժվար է հասկանալ, թե ինչքան ավելորդ կալորիաներ ենք ուղարկում ճարպային դեպո եւ միանգամյա գործածման կոնտեյներում նույնպես ուտելիքն ավելի քիչ է թվում, քան իրականում կա: Այնպես որ ավելի լավ է սեղան գցեք ու ամեն ինչ ափսեներով մատուցեք:

3. Ավելի քիչ գովազդ դիտեք

Գովազդը առեւտրի շարժիչ ուժն է այն նաեւ քեզ է տեղից շարժում ու դեպի խոհանոց տանում: Ախորժալի գովազդային հոլովակների դիտումը մեզ դրդում է ավելի շատ վնասակար սնունդ ուտել ու ավելի հաճախ: Տեսնելով ախորժալի համբուրգեր՝ մենք ամենայն հավանականությամբ կգնանք սառնարանի մոտ ու մեզ համար բուտերբրոդ կպատրաստենք: Նույնիսկ խոհարարական շոուն, որը թվում է, թե ճաշ պատրաստել է սովորեցնում, իրականում մեր ախորժակն է բացում:

4. Ուտելիքը «դադարի վրա» դիր

Ճաշի կամ ընթրիքի ժամանակ պատառաքաղը ափսեի վրա դնելով մենք ենթագիտակցորեն ֆիքսում ենք հագենալու պահը: Եթե որսաք այն կարող եք հեշտությամբ կանգ առնել: Մի կողմ դրած պատառաքաղը նշան է որ դուք արդեն կուշտ եք, բայց դեռ չափը չեք անցել: Այսինքն՝ եզրափակվելու ճիշտ ժամանակն է:

5. Շրջապատիր քեզ ինքնահսկողություն ունեցող մարդկանցով

Գիտնականները վստահեցնում են, որ կամքի ուժը վարակիչ է: Աղանդերից հրաժարվելն ավելի հեշտ է, երբ ընկերուհիդ ախորժակով աղցան է ուտում: Իսկ եթե նա պաշտում է արագ սնունդ կամ սիրում է քնելուց առաջ կուշտ ուտել, ավելի լավ է նրա հետ ոչ թե սրճարան գնաս այլ զբոսանքի:

6. Կեր թայմերով

20 րոպե թայմեր դիր ու յուրաքանչյուր կտորը վայելիր մինչեւ ազդանշանի հնչելը: Անշտապ սնվելը մեզ սովորեցնում է հաճույք ստանալ սննդի փոքր չափաբաժիններից եւ հետո ստամոքսն էլ է այդ ընթացքում հասցնում ուղեղին տեղեկացնել հագեցած լինելու մասին: Կարեւորը՝ վայելեք սնունդը, այլ ոչ թե շտապեք:

7. Խմեք բարակ բարձր բաժակներով

Ըմպելիքները նույնպես կալորիական են՝ մանավանդ կոկտեյլները, գազավորված ըմպելիքները կամ հյութերը: Կորնուելյան համալսարանի պրոֆեսոր Բրայան Ուոնսիքը իր փորձերով ապացուցել է որ լայն ու ցածր բաժակներից մարդիկ 25-30 տոկոսով շատ են խմում քան բարակ ու բարձր: Պարզապես տեսողական խաբկանք է: Իսկ ջրի համար կարելի է ցանկացած բաժակ ընտրել. դրանից վնաս չկա:

style.news.am