
Բաղադրիչներ
- Նուշ – 1.25 բաժակ
- Խուրմա – 1.25 բաժակ
- Չորացրած կեռաս – 1.25 բաժակ
Պատրաստման եղանակը
- Նուշը լցնել չոր տապակի մեջ և 10 րոպե տապակել 200 աստիճան ջեռոցում: Սառեցնել:
- Խուրման և կեռասը հարել բլենդերում, մինչև ստացվի միասեռ խյուս:
- Նուշը նույնպես հարել:
- Նուշն ավելացնել մրգային խյուսին, խառնել:
- Զանգվածը լցնել կաղապարի մեջ, հարթեցնել և կես ժամ դնել սառնարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը