Բրիտանական Land Rover ընկերությունը նշել է իր առավել հայտնի մոդելներից մեկի՝ Range Rover ամենագնացի 50-ամյա հոբելյանը:
Այդ նպատակով՝ շվեդական Արյեպլուգ քաղաքում գտնվող փորձադաշտում, որտեղ փորձարկվում են ընկերության բոլոր մեքենաները, ստեղծվել է 260 մետր լայնությմաբ ձնե պատկեր:
Սառած լճի վրա ձնե պատկերի ստեղծման համար բրիտանացի նկարիչ Սայմոն Բեքը, որը հայտնի է ձյան հետ իր աշխատանքներով, վերստեղծել է ընկերության հոբելյանական լոգոտիպը, որի մակերեսը կազմել է 53 092 քառակուսի մետր: Դրա համար պահնաջվեց ավելի քան 45000 քայլ, որը նա կատարեց չորս Range Rover SV ամենագնացների ուղեկցությամբ:
Հոբելյանի շրջանակներում Range Rover-ի էքստրեմալ հնարավորությունները գնահատեց նաև ծանր քաշային կարգում բոքսի աշխարհի չեմպիոն և Բրիտանական կայսրության շքանշանակիր՝ Էնթոնի Ջոշուան: Նա ձեռք բերեց ձմեռային վարման հմտություններ՝ հաղթահարելով 260 մետր երկարությամբ սառցե օղակն ու տարբեր մրցուղիներ չորս շքեղ ամենագանցների ղեկին՝ Range Rover SVAutobiography, Range Rover SVAutobiography Dynamic, Range Rover Sport SVR և Range Rover Velar SVA Dynamic: