Cosmo.ru-ն ներկայացնում է ցածր կալորիականությամբ մթերքների ցուցակ, որոնք բացարձակապես չեն վնասի նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ:
Նեխուր
Միջին չափի նեխուրը պարունակում է ընդամենը 6 կալորիա, և այն 95% բաղկացած է ջրից:
Վարունգ
Մեկ այլ մթերք, որը գրեթե ամբողջությամբ բաղկացած է ջրից և բացարձակապես անվտանգ է կազմվածքի համար:
Լոլիկ
Վարունգի և լոլիկի աղցանը կարող է դառնալ ձեր սիրելի ուտեստներից մեկը նույնիսկ խիստ դիետայի ժամանակ: Լոլիկը պարունակում է A, C, B2 վիտամիններ:
Ճակնդեղ
Միջին ճակնդեղը պարունակում է ընդամենը 40 կալորիա: Ճակնդեղը հարուստ է մանգանով, որն օգնում է այրել ճարպը, նպաստում է մկանների աշխատելուն և կարգավորում է շաքարի քանակը արյան մեջ:
Ծաղկակաղամբ
Ծաղկակաղամբն առավել օգտակար է հում վիճակում: Այն հարուստ է C և K վիտամիններով:
Բրոկոլի
Բրոկոլին պարունակում է ամենօրյա մանրաթելերի պահանջարկի 20%-ը, ինչպես նաև A, C, E, I, K վիտամիններ:
Սմբուկ
Մեկ միջին սմբուկը պարունակում է 24 կալորիա և PP, B, C վիտամիններ, կալիում, կարոտին, կալցիում, ֆոսֆոր, նատրիում, մագնեզիում և երկաթ: Այն նաև իջեցնում է խոլեստերինի քանակը արյան մեջ:
Ձմերուկ
Կարող եք ձմերուկ ուտել այնքան, որքան ցանկանում եք, առանց ավելորդ կիլոգրամներից վախենալու: Ձմերուկի հիմնական բաղադրիչը ջուրն է:
Ձու
Ձուն կտա հսկայական օգտակար նյութեր (սպիտակուց, կալցիում, կալիում, նատրիում, ֆոսֆոր), ինչպես նաև հագեցվածության երկարատև զգացողություն:
Պոպկորն
Եթե պատրաստեք տանը՝ առանց ձեթի, կարող եք ուտել այնքան, որքան ցանկանում եք:
Հատապտուղներ (ելակ, հաղարջ, հապալաս)
Հատապտուղները ոչ միայն չեն վնասում կազմվածքին, այլև օգնում են նիհարել՝ հեռացնելով ավելորդ հեղուկը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը