Դե, երբ որևէ գլոբալ երևույթ ա լինում, մարդիկ ինչ-որ վերբալ արտահայտման ձև են մտածում իրար դիմելու համար էդ երևույթի համատեքստում։ Նոր Տարուն իրար զանգելիս ասում են. «Տարիդ շնորհավո՛ր», Զատիկին ասում են. «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ու նոր սկսում զրույցը։ Կանանց նույն տրամաբանությամբ շնորհավորում են Մարտի 8-ի կամ Ապրիլի 7-ի կապակցությամբ և այսպես շարունակ։ Հիմա էս Կորոնավիրուսը էլի գլոբալ երևույթ ա իհարկե, որը բոլորիս վրա է ազդեցություն ունեցել ու երբ զանգում եմ անծանոթ մարդու (ասենք ռեստորան), արդեն գուդոկների ժամանակ ուղեղս սկսում ա մտածել թե էս իրավիճակում ինչ է ընդունված ասել մինչև բուն թեմային անդրադառնալը։ «Կորոնավիրուսներս թեթև անցնի՞», «Ինչքան հազաս՝ սովորական գրիպ լինի՞», «Կորոնավիրուսը չղչիկի պես թռնի-գնա մեր երկրի՞ց»։ Մի խոսքով սենց մինչև պատասխանում են, ես էլ հարմար տարբերակը չեմ գտնում ու «Բարև ձեզ, ինձ բանը, մի հատ մեծ չիզբուրգեր անգուսի մսով, կրկնակի պանրով, առանց սոխ, առանց թթու վարունգ ու սոուսը քիչ»։
Վազգեն Սաղաթելյանի էջից: