
Բրիտանացի մոդել Ալեքսինա Գրեմը վարակվել է կորոնավիրուսով։ 30-ամյա մոդելն անմիջապես հիվանդանոց է տեղափոխվել։ Instagram-ի իր էջում աստղը մանրամասն նկարագրել է ախտանշանները։
«Առաջին օրը ես փսխում էի, առկա էր դիարեա։ Տենդ սկսվեց, իսկ հետո, երբ քնած էի, ուժեղ դող սկսվեց։ Գլուխս պտտվում էր, դժվար է շնչել։ Ես կորցրի ամբողջական նախադասություններով ճիշտ խոսելու հնարավորությունը, թոքերս պարզապես թույլ չէին տալիս անել դա, ես չէի կարողանում ինքնուրույն լվացվել, ինձ օգնություն էր հարկավոր՝ անկողնուց վեր կենալու համար, ուտելը դժվար էր»,- պատմել է Գրեմը։
Հիմա հայտնի մոդելը հոսպիտալում է գտնվում՝ բժիշկների հսկողության տակ եւ երկրպագուներին է դիմել կարանտինին հետեւելու խնդրանքով։