
Կուբիտե պատրաստելու համար անհրաժեշտ է՝
- Շերտավոր խմոր
- Հավ
- Կարտոֆիլ
- Սոխ
- Կարագ
- Ձվի դեղնուց
Պատրաստման եղանակը
- Խմորը տարածել տապակի մեջ:
- Լցնել միջուկը. կարտոֆիլ, աղով և պղպեղով համեմված հավի կտորներ, մանր կտրատված սոխ և կարագ:
- Ծածկել խմորը փաթեթի նման, վրան ձվի դեղնուց քսել, պատառաքաղով անցքեր անել և մոտ 1 ժամ թխել 200 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը