
Բաղադրիչներ
- Մանանեխի փոշի – 4 ճ/գ
- Ջուր
- Աղ – 0.5 թ/գ
- Շաքարավազ – 3 թ/գ
- Քացախ – 1 ճ/գ
- Բուսական յուղ – 1.5 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Մանանեխի վրա գոլ ջուր լցնել, խառնել: Պետք է ստացվի շիլայի խտության զանգված:
- Վրան լցնել եռացրած ջուր, չխառնել, մի քանի րոպե թողնել, որպեսզի թրմվի:
- Այնուհետև թափել ջուրը, ավելացնել աղը, շաքարավազը, քացախը և բուսայուղը:
- Լավ խառնել, փակել կափարիչով և մի քանի օր դնել սառնարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը