
Ֆրանսիայում 93 տարեկան հասակում մահացել է Hermes նորաձեւության տան ցուցափեղկերի նախկին գլխավոր ձեւավորող Լելյա Մենշարին, հայտնում է Le Figaro-ն՝ վկայակոչելով նորաձեւության տան մամուլի ծառայությունը։
Մենշարին ծնվել է 1927թ.-ին Թունիսում։ Նա սովորել է Փարիզի նրբագեղ արվեստների բարձրագույն դպրոցում եւ աշխատել որպես մոդել։ 1961թ.-ից նա ներառվել է Hermes-ի դիզայներական թիմում եւ մի քանի տասնամյակ՝ մինչեւ 2013թ.-ը, զբաղեցրել է փարիզյան Ֆոբուր Սենթ-Օնորեում ընկերության գլխավոր բուտիկի ցուցափեղկերի ձեւավորման գծով մշակութային տնօրենի պաշտոնը։
«Նա չէր դադարում հետաքրքրություն, զարմանք եւ հիացմունք առաջացնել անցորդների շրջանում»,- ասված է ընկերության նամակում։