Մարզական նորաձևության ավստրալական ինտերնետ-խանութը՝ The Iconic-ը, լողազգեստների նոր հավաքածուների ցուցադրություն է կազմակերպել Սիդնեյի Բոնդի նշանավոր լողափին: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Մոդելները ցուցադրել են Bec & Bridge, Tigerlily, Seafolly և Camilla ֆիրմաների նոր արտադրանքը:
The Iconic-ը՝ մարզահագուստի և աքսեսուարների ավստրալական ինտերնետ-ռեթեյլերը, հիմնվել է 2011 թվականին: Կենտրոնակայանը գտնվում է Սիդնեյում: