Vogue ամսագիրը առաջին անգամ լույս է տեսնելու սպիտակ շապիկով. Корреспондент (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Vogue ամսագիրը առաջին անգամ լույս է տեսնելու սպիտակ շապիկով. Корреспондент

Իտալական Vogue նորաձևության ամսագիրը պատմության մեջ առաջին անգամ կհրապարակվի դատարկ շապիկով: Շապիկը ցուցադրվել է ամսագրի Instagram- ի  պաշտոնական էջում, հայտնում է Корреспондент-ը:

Ամսագրից նշել են, որ ընտրել են այդ շապիկը, քանի որ տեղին չէ «այլ բանի մասին խոսելը մինչ մարդիկ մահանում են, և բժիշկներն ու բուժքույրերը վտանգում են իրենց կյանքը»:

Շապիկի սպիտակ գույնն ընտրվել է, քանի որ այն մեծ նշանակություն ունի. սպիտակ գույնը կապված է հարգանքի, մթությունից հետո լույսի և բժիշկների համազգեստի գույնի հետ:

https://www.instagram.com/p/B-r-8mxqzXk/?utm_source=ig_embed

Իտալական Vogue- ի կրեատիվ տնօրեն Ֆերդինանդո Վերդերին նշել է, որ այս շապիկը տեղին կլինի այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը պայքարում է կորոնավիրուսի համաճարակի դեմ:

shantnews.am