«…Գիրք կարդացողները, այն մեկ միլիոնը հաճախ թողած, կարդում են 0.5 տոկոսը, ու իրենց թվում է, թե արդեն կարող են այդ ոլորտից լուրջ դատողություններ անեն»
Advertisement 1000 x 90

«…Գիրք կարդացողները, այն մեկ միլիոնը հաճախ թողած, կարդում են 0.5 տոկոսը, ու իրենց թվում է, թե արդեն կարող են այդ ոլորտից լուրջ դատողություններ անեն»

Աշոտ Խուրշուդյանի Facebook-յան գրառումը.

«Գիտելիքի մասին մի բան ասեմ։ Ուրեմն գիտության մեջ նոր բան ասելը շատ դժվար է։ Հները շատ բան վաղուց ասել են։ Իհարկե, ապացուցողական գիտությունը ավելի «երիտասարդ է», բայց սկզբունքը մնում է նույնը։ Այդ պատճառով, եթե պայմանականորեն ասենք կա մեկ միլիոն միավոր գիտելիք ինչ-որ ոլորտում, ապա նոր բան ասողը հազիվ դրա կեսի կեսի կեսի չափ է նոր բան ասում՝ մնացածը հղում անելով նախկիններին։

Գիտությունը նաև բիզնես է։ Գիրքը ինչքան հին, այնքան այն էժան՝ հեղինակային իրավունք և այլն։ Ուստի նոր գրքերը ավելի շատ են գովազդվում, որ վաճառվեն։ Հեղինակներն էլ եթե կենդանի են, ավելի կգովազդեն իրենց ելույթներով, հարցազրույցներով և այլն։

Մինչդեռ շատերին թվում է, որ, քանի որ գիտելիքը միշտ զարգանում է, ապա նորերին կարդալն է ճիշտը, որ թարմ գիտելիք ստանան։

Ահա այս ամենի համադրմամբ, գիրք կարդացողները, այն մեկ միլիոնը հաճախ թողած, կարդում են 0.5 տոկոսը, ու իրենց թվում է, թե արդեն կարող են այդ ոլորտից լուրջ դատողություններ անեն։

Ինչ ասեմ, Ֆուկույամա, ժիժեկ, Աճեմողլու ու այդպիսի մի այլ 100 գիտական կարևոր գրքերը բավարար չեն, որ այդ ոլորտների գիտակը լինեք, դառնաք տնտեսագետ, քաղաքագետ, փիլիսոփա և այլն, եթե չեք կարդացել Արիստոտել, Վեբեր, Ադամ Սմիթ, Կանտ, Հեգել և այլն։

ՀԳ
Չսիրածս բանը Բենեդիկտ Անդերսոնին ցիտելն է, որից միայն վերնագիրն են հասկացել, իբր «ազգայնականությունը միֆ է»

ՀՀԳ
Ոգևորեց Հրանտ Տէր-Աբրահամեան-ի գրառումը։»



Նման նյութեր