
Բաղադրիչներ
- Հավի փափկամիս – 400 գ
- Ձվի սպիտակուց – 1 հատ
- Բրոկոլի – 200 գ
- Աղ, համեմունքներ
Պատրաստման եղանակը
- Հավը լվանալ, աղալ մսաղացով:
- Ավելացնել սպիտակուցը:
- Բրոկոլին անցկացնել քերիչով:
- Խառնել բոլոր բաղադրիչները, կոտլետներ ձևավորել, շարել յուղաթղթով պատված տապակի մեջ և դնել 180 աստիճան ջեռոցը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը