Զարմացրեք սիրելիներին՝ պատրաստելով այս նախաճաշը
Advertisement 1000 x 90

Զարմացրեք սիրելիներին՝ պատրաստելով այս նախաճաշը

Բաղադրիչներ

  1. Ֆրանսիական հաց
  2. Կարագ
  3. Խնձոր – 2 հատ
  4. Ձու – 1 հատ
  5. Դարչին – 1 թ/գ
  6. Շաքարավազ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

  1. Հացը կտրատել և յուրաքանչյուրի վրա կարագ քսել:
  2. Խնձորն անցկացնել քերիչով:
  3. Ձվի դեղնուցին ավելացնել քերած խնձորը, դարչինը և 1 թ/գ շաքարավազը: Լավ խառնել:
  4. Դեղնուցը լավ հարել՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազը:
  5. Հացի կտորները դնել տապակի մեջ (կարագով ատված մասը՝ ներքև), խնձորային զանգվածը դնել հացի վրա, վրան դնել սպիտակուցային զանգվածը:
  6. Թխել 150C ջեռոցում մոտ 15 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը