Ամերիկացին իր ավտոտնակում գտել է հազվագյուտ Ford Mustang Boss 429: Տղամարդը որոշել է այն աճուրդի հանել: Այս մասին հաղորդում է eBay առցանց աճուրդային կայքը:
Մեքենան ստեղծվել է 1969 թվականին և գրեթե 40 տարի կանգնած է եղել ավտոտնակում: Սեփականատերը գնել է մեքենան 1981 թվականին, անցել դրանով 48 կիլոմետր և թողել է Ford Mustang-ը ավտոտնակում:
Նշվում է, որ Ford Mustang Boss-ի ընդհանուր վազքը 429 21 հազար 358 կմ է:
Մեքենան գերազանց վիճակում է և նույնիսկ ունի գործարանային անվադողեր: Այս պահին հազվագյուտ մեքենան գնահատվում է գրեթե 170 հազար դոլար:
Վերջնական գինը հայտնի կդառնա չորս օր անց, երբ աճուրդն ավարտվի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը