LEGO հերոսներն ամուսնացել են (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

LEGO հերոսներն ամուսնացել են

Բրիտանացի լուսանկարիչ Քրիս Ուոլիսը, ով հիմնականում մասնագիտացած է հարսանեկան արարողությունների նկարահանումներում, յուրահատուկ զբաղմունք է գտել կարանտինի պայմաններում: Նա լուսանկարել է LEGO-ի կերպարների հարսանեկան արարողությունը:

Ուոլիսը ունեցել է LEGO-ի հավաքածուներ, որոնցով ապահովել է միջավայրը, իսկ պակասող ֆիգուրները, այդ թվում՝ հարսին ու փեսային պատվիրել է Amazon-ում: Ձեռքի տակ ունենալով բոլոր անհրաժեշտ կտորները՝ լուսանկարիչը սկսել է պլանավորել ամբողջ արարողությունը՝ ներառյալ հարսանեկան արարողությունը, ֆոտոսեսիան, հաջորդող երեկույթը: Ուոլիսը նաև նորապսակների սիրո պատմությունն է հորինել՝ նրանց կոչելով Ֆրեդ ու Ֆլորենս:

vnews.am