
Կարանտինի ժամանակ օրական որքա՞ն կալորիա կարելի է ուտել: ՌԴ Սննդի, կենսատեխնոլոգիայի և սննդի անվտանգության դաշնային հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, գլխավոր դիետոլոգ Վիկտոր Տուտելյանի կարծիքով՝ ինքնամեկուսացման ռեժիմում օրաբաժնի կալորիականությունը պետք է նվազեցնել 300 կկալով:
Քանի որ ինքնամեկուսացման ժամանակ մարդը քիչ է շարժվում, հեշտ է քաշ հավաքում:
Մասնագետի խոսքով՝ սովորաբար դա 1800-2200 կկալ է տղամարդկանց և 1800 կկալ կանանց մոտ:
Ավելորդ քաշ չհավաքելու համար մասնագետը խորհուրդ է տալիս շատ շարժվել և հասարակ վարժություններ կատարել տանը: