
Նորաձևության հանրաճանած Vogue ամսագրի իտալական հրատարակչությունն ապրիլ ամսվա համարում հրապարակել է Dior-ի էսքիզը, որի վրա գրված է «Սիրում եմ քեզ»՝ աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, հրատարակչությունն «Ինստագրամ»-ի իր էջում էսքիզի լուսանկարը հրապարակել է՝ Dior-ի ստեղծագործական տնօրենի գրառմամբ:
«Սերը համընդհանուր է, ինչպես բոլոր լեզուները, որոնցով խոսվում է Dior ստուդիայում: Հիմա, քան երբևէ, անհրաժեշտ է հիշել, որ մենք պատկանում ենք միևնույն աշխարհին»,- նշել է իտալացի մոդելագործ, Dior-ի ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին:
https://www.instagram.com/p/B-19ou7KXf3/?utm_source=ig_embed