
Hermès նորաձեւության տունն իր առաջին բուտիկն է բացել Հուանչժոուում կարանտինից հետո։ WWD-ի հաղորդմամբ՝ վաճառքի առաջին օրվա ընթացքում ապրանքանիշը 2,7 մլն դոլար է աշխատել եւ գերազանցել Չինաստանում նորաձեւության բոլոր տների ռեկորդը։ Բացման առիթով բուտիկ են բերվել Birkin պայուսակները. դրանք կարված են կաշվի հազվագյուտ տեսակից եւ զարդարված են թանկարժեք քարերով, գրում է Buro247-ը։
Մեծ գումարները, որոնք ծախսում են չինասցի հաճախորդները, նորաձեւության տներին հույս են տալիս։ Մինչ Եվրոպան անցնում է համաճարակի պիկը, Չինաստանը, Թայվանն ու Հարավային Կորեան աստիճանաբար կյանք են վերադառնում։ Հույս կա, որ լյուքսի շուկան կրկին կփրկեն Ասիայից գնորդները։