
Ժամանակակից խնդիրները պահանջում են ժամանակակից լուծումներ: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ ինքնամեկուսացման պայմաններում բոլոր ընկերական հանդիպումները, գործնական քննարկումները և ցանկացած այլ հաղորդակցում իրականացվում է առցանց: Մնում է միայն հարմարվել նոր իրականությանը՝ դիմելով Zoom-ի, Facetime-ի, Skуре-ի և տեսազանգի այլ ծրագրեր» օգնությանը: Այնուամենայնիվ, մեկ այլ հարց է ծագում՝ ինչ կրել, որպեսզի զրուցակցի համար ձնաձրալի տեսք չունենաք: Այս հարցի պատասխանը տալիս է Կայա Գերբերը:
Մարտի սկզբին 18-ամյա մոդելը կազմակերպեց գրքերի վիրտուալ ակումբ: Այժմ ամեն շաբաթ Ինստագրամում նա հրապարակում է իր ընթերցած գրքերից մեկը, որից հետո ուղիղ եթերում քննարկում է այն իր հետևորդների հետ:
Ուղիղ եթերների համար Սինդի Քրոուֆորդի դուստրը ընտրում է պարզ և շատ հարմարավետ տնային կերպարներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը