Շուրթերը զուգընկերոջ զգացմունքայնության և զգայական պոտենցիալի արտացոլումն են: Դրանից զատ, գիտնականները պնդում են, որ համբույրը ինտիմ հարաբերությունների յուրօրինակ բարոմետր է, որը կարող է ցույց տալ մարդու բնավորության որոշ գծեր, սովորություններ և ցանկություններ:
Եթե ձեր զուգընկերը համբուրվում է բավական կոպիտ, լեզվի միակերպ ռիթմիկ շարժումներով և բաց աչքերով, դա վկայում է կյանքի հանդեպ նրա չափազանց լուրջ վերաբերմունքի մասին: Նա ռեալիստ է, ուստի մարդկանց մեջ ավելի գնահատում է համաչափությունը, կայունությունը և զգացմունքները ժամանակին սանձելու ընդունակությունը: Նրա հետ հանգիստ կլինի և իսկապես հուսալի:
Եթե տղամարդը կամ կինը փակ աչքերով է համբուվում՝ ռոմանտիկն է: Համբուրվելիս նա պատնեշվում է շրջապատում տեղի ունեցող ամեն ինչից՝ լիովին տրվելով սիրային երևակայությանը: Ռոմանտիկը շատ ուշադիր, քնքուշ և հոգատար կլինի, սակայն երբեմն զուգընկերոջ հետ մի փոքր անվճռական և անվստահ:
Համբուրվելիս ձեր զուգընկերը ձեզ իր գրկում այնպես է սեղմում, ինչպես գիշատիչն իր որսը: Նրա համբույրները ակտիվ են, իշխող, կտրուկ և համարյա միշտ ձեզ վհատեցնում են: Ուրեմն ձեր տղամարդը վառ արտահայտված սեփականատեր է:
Եթե ձեր զուգընկերոջն ակնհայտորեն հաճելի է մարդկանց ներկայությամբ համբուրվելը, ընդ որում՝ փոքր-ինչ ուռճացված և խաղարկվող կրքով, ապա նա շինծու անձ է:
Յուրաքանչյուր համբույրից հետո ձեր զուգընկերը շտապում է բերանը ողողել, ատամները մաքրել կամ ձգտում է մաստակին: Ձեր համբույրները երբեք 10 վայրկյանից ավելի չեն տևում, դե իսկ հասուն համբույրների դեպքում էլ դա կարելի է համարել մեծ լարում: Ձեզ չես նախանձի, քանի որ ձևամոլի եք հանդիպել:
Դե իսկ եթե հանդիպել եք եզակի անձնավորության, որն ընդհանրապես չի սիրում համբուրվել և դա ակնհայտ տհաճությամբ է անում, սատանան ձեզ դրդել է սիրահարվել անուղղելի ծույլին: Այդպիսի մարդիկ լարվելու սովոր չեն, այդ թվում՝ նաև զգացմունքներն արտահայտելիս: